կարևոր
1507 դիտում, 5 ժամ առաջ - 2025-07-21 19:09
Աշխարհ

Ինդոնեզիայում լաստանավի հրդեհի հետևանքով երեք մարդ զոհվել է, հարյուրավորները փրկվել են

Ինդոնեզիայում լաստանավի հրդեհի հետևանքով երեք մարդ զոհվել է, հարյուրավորները փրկվել են

Ինդոնեզիայում լաստանավի վրա բռնկված հրդեհի հետևանքով երեք մարդ է մահացել։ 568 մարդ ողջ է մնացել։ KM Barcelona VA լաստանավը երթևեկում էր կանոնավոր երթուղով։ Դեպքը տեղի է ունեցել Թալիզե և Բիարո կղզիների միջև։ Այդ մասին տեղեկացնում է  Euronews-ը։

Սոցիալական ցանցերում հրապարակված լուսանկարներում երևում է, թե ինչպես են ուղևորները ցատկում ծովը, մինչ լաստանավը պատված էր սև ծխով և կրակով։

Փրկարարական գործողությանը մասնակցել են ափամերձ պահպանության նավեր։ Տեղի ձկնորսները նույնպես օգնել են մարդկանց։ Կենդանի մնացածներին տեղափոխել են մոտակա կղզիներ։ Պաշտոնյաները հայտնել են, որ լաստանավի հետևի մասում բռնկված հրդեհը մարվել է մեկ ժամվա ընթացքում։

Իշխանությունները ավելի վաղ հայտարարել էին հինգ մարդու մահվան մասին: Ազգային որոնողական-փրկարարական գործակալությունը հրապարակել է նոր տվյալներ: Երկու ուղևորներ, ովքեր հայտարարվել էին մահացած, փրկվել են, որոնցից մեկը երկամսյա երեխա է, որի թոքերը լցվել էին ջրով:

Լաստանավի ուղևորների ցուցակում նշված էր ընդամենը 280 մարդ և անձնակազմի 15 անդամ, սակայն նավի վրա շատ ավելի մարդիկ են եղել։ Ազգային փրկարարական գործակալությունը հայտնել է, որ 568 մարդ է փրկվել։ Ինդոնեզիայում հազվադեպ երևույթ չէ, երբ լաստանավերի վրա ուղևորների թիվը զգալիորեն տարբերվում է նշվածից։ KM Barcelona VA-ն ունի 600 մարդու տարողունակություն։