|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է, որ ԵՄ-ն հավատարիմ է Երուսաղեմի կարգավիճակի հարցում միջազգային կոնսենսուսին և չի փոխի իր դիրքորոշումը, քանի դեռ իսրայելցիները և պաղեստինցիները չեն համաձայնեցնի քաղաքի վերջնական կարգավիճակը: Այդ մասին նա ասել է լրագրողներին Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի հետ հանդիպումից առաջ. հայտնում է РИА Новости-ն:
Մոգերինիի խոսքով` գոյություն ունի երկու երկիր` Իսրայել և Պաղեստին, որոնց մայրաքաղաքն է Երուսաղեմը:
Ավելի վաղ հայտնել ենք, որ Բինյամին Նեթանյահուն ԵՄ կատարած այցի ժամանակ հրապարակայնորեն հավանության է արժանացրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշումը և ասել, որ նույնը սպասում է եվրոպացիներից: