|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հոկտեմբերի 20-ին ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանն այցելեց ոստիկանության զորքերի հրամանատարություն և 1032 զորամաս:
Ոստիկանության պետը ստուգեց ծառայության պայմանները՝ հատուկ ուշադրություն դարձնելով զինծառայողների ֆիզիկական պատրաստության ապահովման խնդիրներին, որոնց լուծմանն են ծառայում հիմնանորոգված և կահավորված մարզադահլիճն ու մասնագիտացված մարզասրահները:
Վլադիմիր Գասպարյանը ծանոթացավ մարզական հանդերձանքի, մարզագույքի ու սարքերի տեսականուն, մարզահրապարակում հետևեց պարապմունքների ընթացքին:
Այս օրերին ոստիկանության զորքերի հրամանտարության ուշադրության կենտրոնում է նաև ստորաբաժանումների իրային ու մթերային նախապատրաստությունը ձմեռային պայմաններին:
Ոստիկանության պետը զորամասի մթերապահոցում ստուգեց սննդամթերքի, պահածոների, կիսաֆաբրիկատների մթերման վիճակը, իսկ ճաշարանում՝ օրվա համար նախատեսված զինվորական ճաշատեսակները:
Այցի ավարտին Վլադիմիր Գասպարյանը գոհունակություն հայտնեց զորամասի պատրաստականության կապակցությամբ և հանձնարարեց ավելի բարձրացնել ինչպես համազորային, այնպես էլ մասնագիտական պատրաստվածության մակարդակը:

