|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Այսօր լրագրողների հետ զրույցում ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, անդրադառնալով «Վերնիսաժ»-ի դեպքերին, չցանկացավ մեկնաբանել դրա հետ կապված` նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հայտարարությունները:
Նա միայն նշեց, որ գործով քննություն է ընթանում, և բոլոր այն անձինք, ովքեր ներգրավված են եղել այդ միջադեպում, արդեն հայտնի են, գործի ընթացքի մասին ոստիկանությունը հանրությանը պարբերաբար իրազեկում է: Վլադիմիր Գասպարյանը չհերքեց, որ դեպքի ականատեսնների մեջ եղել է քննիչ: Նշենք, որ, ըստ մամուլի հրապարակումների, այդ քննիչը Արագածոտնի մարզի քննչական վարչության պետ Մարատ Դուրյանն է:
Ոստիկանապետը վստահեցրեց, որ եթե ինքը լիներ դեպքի վայրում, «ամեն ինչ» հանգիստ լուծում կստանար:
Խոսելով Գորիսի դեպքերի մասին` Գասպարյանը նշեց, որ դեպքի մասին իմացել են մամուլի հրապարակումներից: