|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Այսօր ԵԽԽՎ-ում «Ադրբեջանում դեմոկրատական ինստիտուտների վիճակը» զեկույցի հիման վրա ընդունվել է №14403 բանաձևը. հայտնում է АПА-ն: Զեկույցի օգտին քվեարկել է 117 մարդ, դեմ`18:
Նշվում է, որ պատվիրակները կոչ են արել Ադրբեջանին` անհապաղ ապահովել մարդու իրավունքների հարցով Եվրոպական դատարանի որոշումների կատարումը, ազատել քաղբանտարկյալներին, պայմաններ ստեղծել լրագրողների ազատ գործունեության համար:
Նույն օրը ԵԽԽՎ-ում ընդունվել է նաև №14397 բանաձևը` «Ադրբեջանի նախագահությունը Եվրոպայի խորհրդում. հերթական քայլերի մասին, որոնք կձեռնարկվեն մարդու իրավունքների պահպանման ոլորտում» զեկույցի հիման վրա: Զեկույցի օգտին քվեարկել է 114 մարդ, դեմ`24: