|
Փոխարժեքներ
04 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.19 |
| EUR | ⚊ | € 422.53 |
| RUB | ⚊ | ₽ 4.1972 |
| GBP | ⚊ | £ 491.37 |
| GEL | ⚊ | ₾ 139.2 |
Ստրասբուրգում այսօր իր աշխատանքն է սկսում Եվրոպայի Խորհրդի խոհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը (հոկտեմբերի 10-14)։ ԵԽԽՎ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ քննարկվելու է նաև ՀՀ-դեմ Ադրբեջանի վերջին ագրեսիան։
Նշվում է, որ ընթացիկ հարցերի շուրջ բանավեճեր են լինելու հետևյալ թեմաներով ՝ «Եվրոպան Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիվ պատերազմի մեկնարկից կես տարի անց», «Եվրոպայում պարենային անվտանգությունը. հացահատիկի արտահանումը ուկրաինական նավահանգիստներով» և «Ռազմական գործողությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև»։ Քննարկվելու են նաև մի շարք այլ թեմաներ։