|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի շրջանակներում այսօր քննարկվում են Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԵԽԽՎ դիտորդական առաքելության դիտարկումները: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը:
«Առաքելության ղեկավար, զեկուցող Ալեքսանդր Պոչեյը շատ բարձր գնահատական տվեց տեղի ունեցած ազատ և արդար ընտրություններին` նշելով, որ նախկինում կրկնվող ընտրախախտումներն այս անգամ բացակայել են։
Խոսեցին նաև ԵԽԽՎ-ի քաղաքական խմբերի ներկայացուցիչները, որոնք նույնպես շատ դրական գնահատեցին տեղի ունեցած ընտրությունները»,- գրել է նա։