|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը հանդիպել է ՀՀ-ում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող Էստոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռինա Կալյուրանդին։ Այս մասին ԵՄ առաքելությունը X-ի միկրոբլոգում գրառում է կատարել՝ հավելելով, որ ՀՀ-ում Էստոնիայի դեսպանը միացել է նաև Գորիս քաղաքի հատվածում պարեկություն իրականացնող խմբին։
«Առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը հանդիպել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Ռինա Կալյուրանդին, ով ավարտում է իր առաքելությունը Հայաստանում։ Դեսպանը միացել է նաև Գորիսի շրջանում պարեկություն իրականացնող խմբին», - նշել է առաքելությունը՝ շնորհակալություն հայտնելով դեսպանին համագործակցության և առաքելության գործունեության մեջ Էստոնիայի ունեցած ներդրման համար: