|
Փոխարժեքներ
12 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.52 |
| EUR | ⚊ | € 442.73 |
| RUB | ⚊ | ₽ 4.7114 |
| GBP | ⚊ | £ 502.55 |
| GEL | ⚊ | ₾ 141.52 |
Այսօր հրավիրված ասուլիսում լրագրողները Արցախի պետնախարար Արայիկ Հարությունյանից հետաքրքրվեցին` համայնքների խոշորացման դեպքում ինչպե՞ս են ընտրվելու համայնքապետերը:
Հարությունյանը բացատրեց, որ ճիշտ է, համայնքը խոշորանում է, բայց համայնքի ղեկավարներն այդպես լայն իրավունքներ են ունենալու: «200 հոգանոց համայնքում տեղական ինքնակառավարում ունենալ չի կարելի: Խոշորացման դեպքում համայնքին կտրվեն առանձին բյուջե և այլ լիազորություններ, որոնցից հիմա նրանք զրկված են տեղական ինքնակառավարումն արդյունավետ իրականացնելու համար»,- ասաց նա:
Բացի այդ` Հարությունյանը շեշտեց, որ իրենք միշտ խնդիրներ են ունենում համայնքի կրթված ղեկավարներ ունենալու հարցում: Նա նաև նշեց, որ Հայաստանում այդպիսի փորձ արդեն կիրառվում է, որը, ըստ նրա, ավելի արդյունավետ է:
«Այս բարեփոխումը համայնքների կրճատման նպատակ չի հետապնդում: Քննարկում է եղել նախագահի մոտ, ՀՀ-ից ենք մասնագետներ հրավիրել: Փաթեթը կա, հետագայում կդնենք քննարկման»,- հայտնեց Հարությունյանը:
Իսկ թե ինչպե՞ս են ընտրվելու համայնքապետերը, դա լինելու է ընտրովի՞, թե՞ նշանակովի պաշտոն, նա նշեց, որ այս բոլոր հարցերը դեռ քննարկման փուլում են: