|
Փոխարժեքներ
29 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.06 |
| EUR | ⚊ | € 419.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.7315 |
| GBP | ⚊ | £ 486.76 |
| GEL | ⚊ | ₾ 139.08 |
Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
«Ժամը 05։20-ի սահմաններում անհայտ անձը կամ անձինք Հանրապետության 71 հասցեում տեղակայված բանկոմատը «կիսլորոդի» և գազի միջոցով պայթեցնելու եղանակով թալանել են խոշոր չափի գումար։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այնտեղից հափշտակել են 3 մլն 300 հազար դրամ գումար, հիմնականում՝ 20 հազար դրամանոցներով։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ»,- կարդում ենք կայքում։
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում