|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Երևանում բանկոմատներ են պայթեցվել: «Արմենպրես»—ի ֆոտոխցիկը ֆիքսել է պայթեցված բանկոմատներից մեկը` Սարյան փողոցում: Երկրորդ բանկոմատի պայթեցման վերաբերյալ տեղեկությունը ճշտվում է:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից տեղեկացրեցին, որ դեկտեմբերի 16-ին, ժամը 06:15-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարյան 8 և Սարյան 10 հասցների միջնամասում ձայներ են լսվում, փախչող մարդիկ են նկատվում: Այս պահին այնտեղ աշխատում են ոստիկանները:
Դեպքերի վերաբերյալ մանրամասները կհաղորդվեն ավելի ուշ: