|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Տեղեկացրել էինք, որ այսօր ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վրաստանում։ Ժամը 04։00-ի սահմաններում Նատախտարի շրջանում բախվել են Mercedes մակնիշի Օ961 XA 777 համարանիշի և Setra մակնիշի 24 OR 444 համարանիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով Mercedes-ի վարորդը, նրա ուղևորները տեղում մահացել են, իսկ ավտոբուսի ուղևորներից 11 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել է բժիշկների օգնությանը։
Yerkir.am-ին տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարարության մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ավտոբուսը ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ է կատարել, այն պատկանում է ֆիզիկական անձի: Բացի այդ` օգոստոսի 18-ին ուղևորներ նստեցնելու պահին նախարարության տրանսպորտային տեսչության կողմից ընկերությունը տուգանվել էր 450 000 դրամով` ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնելու համար: