|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
ՌԴ արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը չի հաստատում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադիի մահվան փաստը: «Ես այլ տեղեկություն չունեմ, բացի նրանից, որ տարածվել էր ԶԼՄ-ներում»,- հայտարարել է նա` պատասխանելով Интерфакс-ի հարցին:
Հունիսի 16-ին ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, որ մայիսի վերջին Սիրիայում ռուսական օդուժի հարվածի հետևանքով, ըստ նախնական տվյալների, զոհվել են ԻՊ-ի ղեկավար ալ Բաղդադին ու ևս 300 գրոհային: Ավելի ուշ ՌԴ մի շարք պաշտոնյաներ հայտարարեցին, որ ալ Բաղդադիի մահվան մասին տեղեկությունը դեռևս չի հաստատվել:
Հուլիսի 21-ին Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսը նույնպես հայտարարել էր, որ ԱՄՆ-ը տվյալ պահին չունի ԻՊ-ի առաջնորդի մահվան ապացույցներ: