|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.87 |
| EUR | ⚊ | € 416.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.6763 |
| GBP | ⚊ | £ 487.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.27 |
Այսօր տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժած զինծառայողներ չկան: Մեկ զինծառայող աննշան քերծվածքներ ունի: Հորդորում ենք ապատեղեկատվություն չտարածել: Այս մասին հայտնում է ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Մեղրի-Սիսիան ավտոճանապարհին այսօր վթար է տեղի ունեցել: Հոսպիտալի ճանապարհին վթարի է ենթարկվել ՊՆ-ին պատկանող «ՈւԱԶ» մակնիշի մեքենան, որի մեջ զինվորներ և բուժքույր են եղել: Լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել այն մասին, թե վթարի հետևանքով տուժել է 7 զինծառայող՝ նրանցից մեկի առողջական վիճակը ծանր է։