|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Այսօր կառավարության նիստում օրակարգին անցնելուց առաջ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց զբոսաշրջության ոլորտում լրացուցիչ միջոցառումների անհրաժեշտության վերաբերյալ։ Ըստ նրա, վերջին ամիսներին Հայաստանում արձանագրվել է զբոսաշրջիկների այցելությունների ու ավիափոխադրումների շեշտակի աճ։ Չնայած դրական արդյուքններին, վարչապետի խոսքով, ոլորտում կա խրախուսման և լրացուցիչ միջոցառումների անհրաժեշտություն։
Նա հանձնարարեց ԱԳ նախարարին և Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահին ըստ երկրների ուսումնասիրել Հայաստան ժամանող անձանց համար վիզային ռեժիմի լրացուցիչ ազատականացման կամ պարզեցման հնարավորությունը։
Քաղաքացիական ավիացիայի վարչության պետին հանձնարարվեց մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել ըստ զբոսաշրջության զարգացման միտումների Հայաստանի ավիափոխադրումների շուկայի ծավալի, ավիատոմսերի գնային առաջարկների բարելավմանն ուղղված համալիր առաջարկություններ։