|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց մատակարարվող նավթամթերքի որակի վերաբերյալ: Նա նշեց, որ կատարված ուսումնասիրությունները վկայում են, որ նավթամթերքի ու դիզվառելիքի որակի հետ կապված խնդիրներ կան:
«Նշված խնդիրը հաճախ պայմանավորվում է վառելիքի տեսակների ոչ հստակ տարանջատմամբ, ինչպես նաև գործնականում առկա որոշակի բացերով, արդյունքում` էական վնաս է պատճառվում սպառողներին և շուկային»,- ասաց Կարեն Կարապետյանը:
Վարչապետը հանձնարարեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրոմների նախարարին` մեկամսյա ժամկետում բենզինի, դիզելային վառելիքի և այլ վառելանյութերի վաճառքի ոլորտում չարաշահումների վերացման, որակի վերահսկողության գործառույթները առավել արդյունավետ իրականացնելու նպատակով ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություն՝ համապատասխան թույլտվությունները ըստ վառելիքի տեսակների հստակ տարանջատելու վերաբերյալ` հաշվի առնելով Հայաստանի ներքին շուկայում դրանց սպառման փաստացի կառուցվածքը:
«Հաջորդը՝ այս հարցը համատեղ քննարկել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետ, մշակել այս ոլորտում առկա խնդիրները վերհանող և կանխարգելող հստակ մեթոդաբանություն»,- ասաց նա: