|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության նիստում հակակարկտային միջոցառումների իրականացման վերաբերյալ հանձնարարական ներկայացրեց:
«Նախորդ ամիսների ընթացքում բազմիցս քննարկել ենք հակակարկտային կայանքների աշխատանքի որակի բարձրացման հարցը և, ելնելով դրանից ու բխող ռիսկերից, ՀՀ արտակարգ իրավիճակների և գյուղատնտեսության նախարարին երկշաբաթյա ժամկետում հանձնարարում եմ համատեղ քննարկել նախկինում ներկայացված առաջարկությունները, կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջիկայում հակակարկտային միջոցառումների արդյունավետությանն ուղղված առաջարկներ` միաժամանակ քննարկման առարկա դարձնելով հնարավոր այլ լուծումները, այդ թվում` նոր տեխնոլոգիաների ներմուծումը»,- ասաց նա և նշեց, որ, ըստ անհրաժեշտության, հարցը հարկավոր է քննարկել նաև տեխնիկանական հնարավոր օժանդակություն տրամադրող այլ գերատեսչությունների հետ:
Դիմելով գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանին` վարչապետն ասաց. «Ամբողջ հանրապետությունը` ռիսկայնության գոտիներով, ծածկում ենք, պարո'ն Առաքելյան, ֆիքսում ենք ցանցային տարբերակը` որտեղ ենք հարմար գտնում իրականացնել պիլոտային ծրագիրը: Հաշվի ենք առնում այսօրվա մեր տեխնիկական զինվածությունը: Որքան հասկանում ենք, այս պարագայոմ ավելի խելոք կառավարման դեպքում ավելի քիչ ռիսկեր կարող ենք պարունակել: Անուհետև քննակում ենք անհրաժեշտ տեխզինվածության խնդիրը, որով մենք պետք է նվազեցնենք ռիսկերը»: