|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Կառավարությանն նիստը վարչապետ Հովիկ Աբրահամյանը սկսեց երեկվա` Շիրակի մարզ կատարած իր այցելության մասին տեղեկատվությունից` նշելով, որ այնտեղ (խոսքը կարկուտից տուժած համայնքների մասին է) իրենք ականատես են եղել լուրջ խնդիրների` մարզի 21 համայնքներում բերքը 100 տոկոսով փչացել է:
Հովիկ Աբրահամյանը նաև տեղեկացրեց, որ տարածքային կառավարման նախարարության համայնքային ստորաբաժանումներին, մարզպետարաններին համապատասխան հանձնարարական է տվել, որ ձևավորեն հանձնաժողով` մինչև սահմանված վերջնաժամկետը համայնքների խնդիրներով զբաղվելու համար: «Մինչև կառավարության հաջորդ նիստի օրը աշխատեք, հաշվարկեք կորուստների չափերը, որ կառավարությունը կարողանա միջոցներ ձեռնարկել»,- ասաց նա:
Վարչապետը հայտնեց, որ արդեն տեղեկատվություն կա, որ Ստեփանավանում ևս կարկուտը մեծ վնասներ է հասցրել, և ինքը գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին հանձնարարել է անձամբ մեկնել այնտեղ: