|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց հողերի նպատակային նշանակության փոփոխության ընթացքի պարզեցման վերաբերյալ: Համայնքներում, տնտեսական ակտիվությանը զուգահեռ, հաճախակի են դարձել գործարարների կողմից հողերի նպատակային նշանակության փոփոխության դիմումները: Այդ դիմումների քննության ընթացքում ՏԻՄ-երին տրված են լայն հայեցողական լիազորություններ, սակայն հստակ չեն համապատասխան դիմումների մերժման հիմքերը:
Վարչապետը տարածքային կառավարման և զարգացման նախարարին, քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին հանձնարարեց մեկամսյա ժամկետում համատեղ մշակել և կառավարության աշխատակազմին ներկայացնել համայնքներում հողերի նպատակային նշանակության փոփոխության գործընթացը հստակեցնելու և վարչարարությունը պարզեցնելու վերաբերյալ առաջարկություններ: