|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց շինարարության ոլորտում առկա վարչարարության հստակեցման վերաբերյալ: 2017թ. ընթացքում շինարարության ոլորտում աճ արձանագրվեց, և առաջիկայում ակնկալվում է այդ տեմպերի ավելացում: Գործարարությամբ զբաղվելու` 2017թ. զեկույցում անդրադարձ կար թույլտվությունների տրամադրման ոլորտին, որտեղ արձանագրվել էին մի շարք խնդիրներ, և դրա կապակցությամբ համապատասխան հանձնարարական էր տրվել:
Միաժամանակ, ըստ վարչապետի, շինարարության ոլորտում վարչարարության հստակեցման պահանջ կա: Նա ՏԿԶ նախարարին, քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին, մարզպետերին ու Երևանի քաղաքապետին հանձնարարեց մեկամսյա ժամկետում մշակել և ներկայացնել շինարարության ոլորտի հստակեցման, իրավասու մարմինների վարչարարության պարզեցման վերաբերյալ առաջարկությունների փաթեթ:
Հանձնարարվեց նաև կառուցապատողների ու ներդրողների մասնակցությամբ կազմակերպել խորհրդակցություն` բոլոր շահագրգիռ մարմինների մասնակցությամբ: Եվ քանի որ ակնկալվում է շինարարության ոլորտի աշխուժացում, ապա պետք է լսել կառուցապատողներին ու հասկանալ, թե ինչն է նրանց խանգարում: