|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց ապրանքների ձեռք բերման գնի պլանավորման վերաբերյալ: Վարչապետի խոսքով` դեռ 2018թ. հունվարին կառավարության նիստում անդրադարձ էր կատարվել պետական գնումների վերլուծության հարցին: Ներկայացված ուսումնասիրությունների արդյունքում վեր են հանվել թերություններ, շեղումներ, որոնք ոչ հստակ պլանավորման արդյունք են:
Վարչապետը ֆինանսների նախարարին հանձնարարեց երկամսյա ժամկետում մշակել և ֆինանսների նախարարության կայքում հրապարակել նախարարությունների հիմնական սպառման` 20-30 անուն ապրանքների օրինակելի տեխնիկական բնութագրերը:
Ֆիննախին հանձնարարվեց մեկամսյա ժամկետում մշակել և ֆինանսների նախարարության կայքում հրապարակել յուրաքանչյուր ձեռք բերվող ապրանքի, բացառությամբ դեղամիջոցների, մեկ միասնական չափման միավոր: Հանձնարարվեց երկամսյա ժամկետում առողջապահության նախարարի հետ մշակել և կայքերում հրապարակել յուրաքանչյուր դեղամիջոցի միասնական չափման միավորը: