|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարականներ հնչեցրեց:
Առաջինը վերաբերում էր պետական գնումներին: Ֆինանսների նախարարին հանձնարարվեց երկշաբաթյա ժամկետում ներկայացնել գնումների մասնակի կենտրոնացման վերաբերյալ իրավական ակտի նախագիծ, որը պետք է հիմնված լինի հետևյալ կանոնների վրա՝ պարբերական սպառման բնույթ ունեցող ապրանքներ, ծառայությունների կամ աշխատանքների գնումները ամբողջությամբ պետք է իրականացվեն կենտրոնացված եղանակով՝ մասնագիտացված կառույցի կողմից պատվիրատուների համախմբված պահանջարկի հիման վրա: Գնումների ցանկը կսահմանվի կառավարության որոշմամբ:
Երկրորդ` պայմանագրի կատարման արդյունքների ընդունման գործընթացը կարգավորել դարձնել էլեկտրոնային, պայմանագրի գծով ընդունման հանձնման ակտերը, վճարման ընթացակարգերը կստացվեն ու կհաստատվեն էլեկտրոնային եղանակով:
Մանրամասնելով հանձնարարականը` Կարեն Կարապետյանն ասաց, որ ունեն գնումներ ապահովող բազմաթիվ ձեռնարկություններ, որոնցից պարբերաբար գնում են նույն բաները: «Նախարարությունները, գերատեսչությունները հանձնարարարել ենք մի կառույցի, դա, ի վերջո, գալու է ծախսափակման, և բյուջեի վրա որևիցե գումար չի նստելու, երբ որ ամբողջ գործընթացը կազմակերպենք: Ինչ վերաբերում է սպեցեֆիկ գնումներին, որտեղ պետք է մասնագիտացված մոտեցում, մենք այս հանձնարականի վերջում կկազմակերպենք նաև դա, որպեսզի յուրաքանչյուր գնորդ համոզված լինի, որ գնում է այն, ինչ որ իրեն պետք է»,- ասաց վարչապետը: