|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Ապրիլի 29-ից ադրբեջանական շրջափակման մեջ գտնվող Արցախ հումանտիար օգնություն չի տրամադրվում, իսկ հրատապ բժշկական օգնության կարիք ունեցող հիվանդներին Արցախից ՀՀ տեղափոխել չեն կարողանում։ ԿԽՄԿ-ն դադարեցրել է Լաչինի միջանցքով մարդասիրական գործունեությունը։ ԿԽՄԿ-ից «Փաստինֆո»-ի հետ զրույցում պարզաբանեցին, որ ժամանակավոր դադարեցումը կապված է տեղաշարժերի հետ կապված որոշակի ընթացակարգերի հստակեցման հետ։
«Այս պահին երկխոսություն որոշում կայացնողների հետ ընթանում է, որ գանք համաձայնության և մեր մարդասիրական աշխատանքները վերսկսվեն։ Որոշակի ճշտումներ ենք իրականացնում՝ ընթացակարգերի վերաբերյալ և այդ առնչությամբ ժամանակավորապես դադարեցված է մեր աշխատանքը՝ Լաչինի միջանցքում»,-նշեցին ԿԽՄԿ-ից։