|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Ադրբեջանը Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին հրավիրել է Բաքու՝ մասնակցելու նոյեմբերին կայանալիք COP 29-ի համաժողովին։ NEWS.am-ը ԱԳՆ-ից փորձել է պարզել, թե արդյոք Հայաստանն ընդունել է հրավերը եւ կմեկնի Բաքու: «Հարցին անդրադարձ լինելու պարագայում կտեղեկացնենք»,- ասել են ԱԳն-ից:
Նշենք, որ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը նախօրեին հայտարարել էր. «COP 29-ի համաժողովի նախագահ Մուխտար Բաբաևը պաշտոնական հրավեր է ուղարկել Հայաստանի արտգործնախարարին: Հաշվի առնելով, որ կողմերը չունեն դիվանագիտական հարաբերություններ՝ Բաքվի այս քայլը ցույց է տալիս Ադրբեջանի բարի կամքն ու ներառական մոտեցումը։ Այժմ Հայաստանի կառավարությունը պետք է որոշում կայացնի»:
Ուշագրավ է, որ COP 29-ի մասնակցության հրավերը ուղարկվել է ոչ թե վարչապետ Փաշինյանին, այլև Արարատ Միրզոյանին։ Մինչդեռ անցած ամիս հենց ադրբեջանական մեդիա տիրույթում տեղեկություններ էին շրջանառվում, թե Բաքու է մեկնելու Նիկոլ Փաշինյանը, ինչին ի պատասխան Հայաստանի վարչապետի խոսնակն ասել էր, թե Փաշինյանի աշխատանքային օրակարգում նման այց չի պլանավորվում: