|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.08 |
| EUR | ⚊ | € 443.26 |
| RUB | ⚊ | ₽ 4.9886 |
| GBP | ⚊ | £ 509.71 |
| GEL | ⚊ | ₾ 140.82 |
Այսօր` կառավարության նիստից առաջ, վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարեց գործադիրի բոլոր մարմիններին` ամփոփել հանձնարարականները, որոնք հնչել են կառավարության նիստերի ընթացքում և մինչև տարեվերջ ավարտել այդ հանձնարարականների կատարումը:
Կարեն Կարապետյանը հանձնարարեց պատրաստել նյութեր` հունվարի ամսին հաշվետվություններ, ծրագրերն ու առաջնահերթությունները ներկայացնելու համար` կոնկրետ պատասխանատուներով: Նաև հանձնարարեց տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանին` ավարտել մարզերի անձնագրերի ձևավորումը, կոորդինացնել մարզպետերի հետ աշխատանքը` համայնքների բյուջեների համեմատությամբ ու վերլուծությամբ:
«Երկու օր առաջ Արարատի ու Վայոց ձորի մարզեր կատարած այցերի ժամանակ համեմատություններ արվեցին` համայնքների բյուջեների, բնակչության թվի հետ կապված, ինչը լուրջ ինֆորմացիա է տալիս, որի հիման վրա կարող ենք կանխատեսումներ անել` բյուջեների հետ կապված: Յուրաքնաչյուր համայնքի բյուջե պետք է վերլուծվի, համեմատվի, անհամամասնությունները վեր հանվեն»,- ասաց Կարեն Կարապետյանը: