|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Այսօր կառավարության նիստի օրակարգին անցնելուց առաջ վարչապետ Հովիկ Աբրահամյանը խնդրեց առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին` զեկուցել դեղերի ոլորտում անցկացված մշտադիտարկման մասին:
Արմեն Մուրադյանը նշեց, որ առողջապահության նախարարության մասնագիտական խմբի կողմից իրականացվել է ուսումնասիրություն դեղերի ոլորտում, արձանագրվել է, որ լայն սպառում ունեցող 54 դեղերի գինը, 2015թ. դեկտեմբեր ամսվա համեմատ, նվազել է, որոշ դեղերի գինը նվազել է չորս տոկոսով, որոշ դեղերինը՝ յոթ տոկոսով:
Նախարարը տեղեկացրեց, որ շուտով ԱԺ-ում երկրորդ ընթերցմամբ կքննարկվի դեղերի մասին նոր օրենքը, արդեն ստացվել են տասնյակ առաջարկներ պատգամավորների կողմից, որոնց մեծ մասն ընդունվել է: Ըստ Մուրադյանի՝ դեղերի մասին նոր օրենքի ընդունմամբ կկարգավորվի դեղերի ոլորտը՝ արտադրությունից մինչև վաճառք:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը առաջարկեց ուշադիր լինել, շարունակել մշտադիտարկումները, որովհետև չորս կազմակերպություններ ներկրում են դեղերի 65 տոկոսը, և պետք է հետամուտ լինել, որ այդ կազմակերպությունների կողմից դիրքի չարաշահում չլինի: