|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց շինարարարության ոլորտում վիճակագրական տվյալների վերաբերյալ։ Վարչապետը նշեց, որ Քաղաքաշինության կոմիտեի ուսումնասիրություններից պարզ է դարձել, որ շինարարության ոլորտի վիճակագրական տվյալների հավաքագրման գործընթացում կան որոշակի խոչընդոտներ, որոնք նվազեցնում են վիճակագրական տվյալների լիարժեքությունը, հատկապես` մասնավոր կազմակերպությունների միջոցներով իրականացվող շինարարական ծավալների մասով:
«Շինարարության ոլորտում վիճակագրության ամբողջականության ապահովման և տվյալների հավաքագրման իրական վիճակի արձանագրման նպատակով հանձնարարում եմ տարածքային կառավարման և զարգացման նախարարին, Քաղաքաշինության կոմիտեին նախագահին և առաջարկում եմ Ազգային վիճակագրական ծառայությանը` երկշաբաթյա ժամկետում ամփոփել շինարարության ոլորտում առկա միտումներն ու զարգացումները և կառավարության աշխատակազմին ներկայացնել առաջարկություններ դրանց արձանագրման թերությունների վերաբերյալ»,- հավելեց կառավարության ղեկավարը: