|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Կառավարության նիստում օրակարգին անցնելուց առաջ վարչապետն առաջարկեց սոցիալական հարցերի նախարարին` առաջարկություններ ներկայացնել երեխայի ծննդյան միանվագ նպաստի համար առցանց եղանակով դիմելու հնարավորության վերաբերյալ:
Ըստ վարչապետի` հաշվի առնելով ժամանակակից տեխնոլոգիաների հնարավորությունները, սոցիալական ծառայությունները պետք է դարձնել ավելի հասանելի: Հանձնարարվեց նաև համապատասխան աշխատանքներ տանել և հնարավորություն ընձեռել, որպեսզի կենսաթոշակ և նպաստ նշանակելու դիմումը ներկայացվի ցանկացած տարածքային բաժին՝ անկախ շահառուի հաշվառման վայրից: «Վերլուծել կենսաթոշակ և նպաստ նշանակելու գործընթացը և առաջարկություններ ներկայացնել դրանք օպտիմալացնելու ուղղությամբ»,- հանձնարարեց Կարեն Կարապետյանը: