|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Այսօր կառավարության նիստը սկսվեց ավանդական դարձած հանձնարարականներով: Առաջին հանձնարարականը վերաբերում էր ԴԱՀկ ծառայությանը: Վարչապետ Կարեն Կարապետյանը նշեց, որ քաղաքացիների կողմից հաճախ իրավացիորեն բարձրաձայնվում է դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից դրամական միջոցների վրա պարտավորության չափի անհամաչափ արգելանք դնելու խնդիրը, այն պարագայում, երբ մարդկանց մոտ առկա է լինում շարժական կամ անշարժ գույք, որի արժեքը համաչափ է լինում պարտավորությանը կամ հակառակը: Ստեղծված իրավիճակը հիմնականում պայմանավորված է լինում օրենսդրական մակարդակում առկա խոչընդոտներով:
Արդարադատության նախարարին հանձնարարվեց մեկամսյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություն ԴԱՀԿ-ի կողմից ֆիզիկական և իրավաբանական անձանց դրամական միջոցների վրա առավել համաչափ արգելանք դնելու և այդ ոլորտում առկա օրենսդրական խոչընդոտները վերացնելու մասին: