|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Գարեգին Նուշիկյանի հանդեպ նրա իսկ խմբակցությունում դժգոհության ալիք է հասունանում:
«ՀՀԿ-ականների բացասական վերաբերմունքը Նուշիկյանի նկատմամբ պայմանավորված է ԱԺ նոյեմբերի 20-ի նիստում «Վարչական իրավախախտումների մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունների քվեարկության ժամանակ դեմ քվեարկելու փաստով: Բանն այն է, որ ՀՀԿ-ականները որոշած են եղել տապալել այդ նախագծը՝ այդ ամենը ներկայացնելով որպես տեխնիկայի անսարքության արդյունք: Սակայն Նուշիկյանը ի տարբերություն մյուսների, ոչ թե ձև է արել, որ իր «կոճակը» չի աշխատում, այլ վերցրել ու դեմ է քվեարկել՝ հայտարարելով, թե լավ է արել: Նրա քայլի արդյունքում նախագիծը բոյկոտած ՀՀԿ-ականները շատ վատ՝ «ճիշտն ասելու դուխ չունեցողի» վիճակում են հայտնվել»,– գրում է թերթը։
Մանրամասն` թերթի այսօրվա համարում: