|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Օրեր առաջ Երևանում ծեծի է ենթարկվել նախկին պատգամավոր Գարեգին Նուշիկյանի որդին` Գարիկ Նուշիկյանը:
Yerkir.am-ին ոստիկանությունից հայտնեցին, որ ապրիլի 19-ին` ժամը 10:10-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է դիմել 1994-ին ծնված Գ. Ն.-ն: Նա հայտնել է, որ վնասվածքը ստացել է Թումանյան փողոցում:
Պարզվել է, որ ապրիլի 18-ի երեկոյան Թումանյան-Փարպեցի փողոցների խաչմերուկում գործող սրճարանում վիճաբանության ժամանակ անհայտ անձը ձեռքերով հարվածներ է հասցրել Գ. Ն.-ի գլխի և մարմնի տարբեր հատվածներին:
Ոստիկանությունից հայտնեցին, որ դեպքի կապակցությամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն: