|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Yerkir.am-ն տեղեկացրել է, որ Գուրգեն Արսենյանի որդուն ծեծել են: NEWS.am-ի հետ զրույցում պատգամավորը ըստ էության չի հերքել տեղեկությունը:
«Ինչ վերաբերում է իրենց երիտասարդական էներգիայի տարբեր դրսեւորումներին, ձեւերին, չեմ կարծում, որ դա գլոբալ հարց է: Ամեն ինչ էլ կարա լինի իր հասակակիցների հետ շփումների ժամանակ: Ես ի՞նչ կապ ունեմ, ինչի՞ պետք է խցկվեմ էնտեղ: Ինչի՞ պետք է ես խցկվեմ իրենց երիտասարդական հարաբերությունների արանքում, ու հետո ուսանող ա, որը որ հակումներ չունի կռիվներ անելու»,- ասել է նա:
«Մեր հարցին՝ արդյո՞ք որդին վնասվածքներ ունի՝ ԲՀԿ-ական պատգամավորը պատասխանեց, որ այդ մասին տեղեկատվություն չունի՝ նորից շեշտելով, թե փողոցում ինչ է տեղի ունեցել, ինքը չի խառնվում, «թողնում է տղայի որոշելուն»,- գրում է կայքը: