|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
«Ա՛յ անշնորհք, դու կանգնում ես, մարդկանց վարկաբեկում ես: Ես էլ ձեզ բացահայտ հայտարարում եմ՝ եթե Խաչիկը նարկաման է, ապա ինքն էլ խաղացող է: Դե իմացե՛ք՝ մեր նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը խաղացող է»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում` հայտարարել է Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ իրականացնելու կասկածանքով ձերբակալված Խաչատուր Պողոսյանի զոքանչը` Կարինե Էլչակյանը:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով խաղամոլ լինելուն, Սեդրակյանը նախ հայտարարեց, որ պետք է նշեին, թե ինչ է խաղում: Լրագրողների դիտարկմանը, թե խաղամոլ ասում են խաղատներ պարբերաբար գնացողին, Սեդրակյանը հայտարարեց. «Նախ կազինո գնալն արգելված չէ, կազինոներն ազատ գործում են, եւ կազինո գնալու համար որեւէ մեկին քրեական պատասխանատվության չեն կանչում»: