Փոխարժեքներ
10 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.95 |
EUR | ⚊ | € 450.04 |
RUB | ⚊ | ₽ 4.6006 |
GBP | ⚊ | £ 519.82 |
GEL | ⚊ | ₾ 142.25 |
Այսօր մոմավառություն էր կազմակերպվել` ի հիշատակ ոստիկաններ Արթուր Վանոյանի, Յուրի Տեփանոսյանի և Գագիկ Մկրտչյանի, որոնք զոհվեցին անցյալ տարի ՊՊԾ գնդի գրավման ժամանակ: Մոմավառությանն էր մասնակցում ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Լրագրողների հետ զրույցում ոստիկանության մամուլի խոսնակ Աշոտ Ահարոնյանը խոսեց քաղած դասերի մասին, ասելով, որ այդ դասերը ակնհայտ կլինեն շատ ավելի ուշ: Հարցին, թե արդյո՞ք կկրկնվեն նման դեպքեր, Աշոտ Ահարոնյանը պատասխանեց. «Ոստիկանությունը կանխարգելում է, ոստիկանությունը չի զբաղվում գուշակություններով»:
Նշենք, որ այսօր Երևանի ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում բացվեց հուշարձան` ի հիշատակ մեկ տարի առաջ հուլիսի 17-ին ՊՊԾ գնդի տարածքում զինված խմբի գործողությունների հետևանքով զոհված երեք ոստիկանների: Հուշարձանը կոչվում է «Պատիվ ունեմ»: