|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի՝ հեղափոխություն անելու մասին հայտարարությանը, նշեց, որ տարիներ շարունակ խոսվել է հեղափոխության մասին:
«Տարիներ շարունակ թավշյա հեղափոխության մասին խոսողները ասում էին` վաղը, վաղը: Հիմա գոնե մի քանի ամիս հետաձգում են, դա ողջունելի է»,- ասաց նա` միաժամանակ նշելով, որ իրենց հետաքրքիր է լսել ընդդիմադիր գործիչների քննադատությունները, եթե դրանք կառուցողական են:
Նախարարի կարծիքով՝ եթե խոսքը վերաբերում է հեղափոխությանը, ապա դրան համապատասխան արձագանք կա: «Հեղափոխության դեպքում յուրաքանչյուր պետությունում արձագանքը կլինի շատ կոշտ»,- հայտարարեց նա:
Հարցին՝ ի՞նչ նկատի ունի` կոշտ արձագանք ասելով, Հարությունյանն արձագանքեց. «Ցանկացած հեղափոխություն, եթե խոսքը բռնի ուժով հեղափոխության մասին է, ենթադրում է, բնականաբար, ազդելու միջոցներ, որովհետեւ խոսքը վերաբերում է սովորական քրեական հանցագործությանը»:
Իսկ ինչ վերաբերում է կոնկրետ Րաֆֆի Հովհաննիսյանի` «թավշյա հեղափոխություն» արտահայտությանը, նա նշեց, որ լավ չի հասկանում, թե ինչ ասել է` թավշյա հեղափոխություն:
Հիշեցնենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել էր` եթե նախագահ Սարգսյանը մնա, ապա կարող է «թավշյա հեղափոխություն» լինել: