|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ԱՄՆ-ում երկու թուրք է ձերբակալվել անցած ամիս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցի ընթացքում դեսպանի նստավայրի մոտ տեղի ունեցած ծեծկռտուքի գործով:
Ըստ Asbarez-ի՝ Վաշինգտոնի ոստիկանությունը հաղորդել է, որ ձերբակալվածներից մեկը Սինան Նարինն է՝ Վիրջինիայից, մյուսը` Էյուփ Յըլդըրըմը՝ Նյու Ջերսիից, որոնք մեղադրվում են խաղաղ ցուցարարների վրա հարձակվելու համար:
Կայքի հաղորդմամբ՝ Յըլդըրըմը Նյու Ջերսիում շինարարական ընկերության սեփականատեր է:
BuzzFeed News-ի հետ զրույցում ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնյան նշել է, որ իրենք վճռական են մայիսի 16-ին տեղի ունեցած այդ մտահոգիչ բռնության մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցում:
Ամերիկացի պաշտոնյաները նշել են, որ ոստիկանությանը հաջողվել է պարզել ծեծկռտուքի 42 մասնակիցներից 34-ի ինքնությունը, և չի բացառվում, որ առաջիկայում լինեն նոր ձերբակալություններ:
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Էրդողանի` ԱՄՆ այցի ընթացքում նրա թիկնապահներն ու կողմնակիցները հարձակվել էին խաղաղ ցուցարարների՝ հայերի, հույների, քրդերի և եզդիների վրա, ինչի հետևանքով ինը մարդ էր վիրավորվել: Հետագայում Հայ Դատի հանձնախումբը նաև տեսանյութ էր հրապարակել, որում երևում էր, թե ինչպես է Էրդողանն անձամբ հրահանգում խաղաղ ցուցարարների վրա հարձակվել: