|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ԱՄՆ Կոնգրեսի Սենատի արտաքին հատկացումների հանձնաժողովի անդամներ Լինդսի Գրեհեմն ու Պատրիկ Լիհին անդրադարձել են Վաշինգտոնում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնապահների՝ խաղաղ ցուցարարների վրա հարձակմանը՝ սպառնալով վերջ տալ ԱՄՆ-ի կողմից Անկարային տրամադրվող օգնությանը:
Ըստ Asbarez-ի՝ նրանք նամակով դիմել են ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Սերդար Քըլըչին՝ սպառնալով Անկարային՝ եթե Թուրքիայի կառավարությունը հավուր պատշաճի չզբաղվի այդ հարցի քննությամբ, ԱՄՆ-ը կդադարեցնի Անկարային օգնություն տրամադրելը:
«Մենք կոչ ենք անում, որպեսզի Թուրքիայի իշխանություններն օրենքի ամբողջ ուժով պատժեն հարձակման պատասխանատուներին, ինչպես նաև աջակցեն ԱՄՆ-ից միջադեպում ներգրավված անձանց արտաքսման գործընթացին»,-նշվել է սենատորների նամակում:
Նամակը ստորագրել են ԱՄՆ Կոնգրեսի այլ անդամներ, այդ թվում նաև՝ Ներկայացուցիչների պալատի անդամ Քերոլայն Մալոնին: