|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ամերիկացի սենատորներ Չակ Շումերը եւ Ջոն Մակքեյնը կոչ են անում ԱՄՆ իշխանություններին` կոշտ պատասխան տալ Ռուսաստանին ԿՀՎ նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենին չարտահանձնելու համար:
«Նրանք պետք է պատասխան տան իրենց գործողությունների համար դիվանագիտական, տնտեսական կամ աշխարհաքաղաքական առումներով: Նրանք մշտապես փորձում են մեր աչքը հանել»,- հայտարարել է Շումերը:
Նա նաեւ համարում է, որ ԱՄՆ-ը պետք է դիտարկի Էկվադորի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը, որպեսզի այդ երկիրը ապաստան չտրամադրի Սնոուդենին. գրում է The Hill-ը:
Իսկ ըստ Ջոն Մակքեյնի` Սնոուդենին չարտահանձնելը ուղղակի ապտակ է ԱՄՆ-ին: «Հարկավոր չէ վերադառնալ սառը պատերազմի տարիներին, սակայն Ռուսաստանի հետ պետք է գործ ունենալ իրատեսական դիրքերից»,- ասել է նա: