|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Փետրվարի 3-ին Ուկրաինան և Թուրքիան կստորագրեն 12 միջպետական համաձայնագիր, այդ թվում՝ Ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը. կառավարության նիստում ասել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը:
Նրա խոսքով` ստորագրված փաստաթղթերը նոր մակարդակի կբարձրացնեն երկու երկրների համագործակցությունը ինչպես տնտեսության, այնպես էլ բարձր տեխնոլոգիաների ոլորտում։
Նիստի ընթացքում Ուկրաինայի կառավարությունը հավանություն է տվել Թուրքիայի հետ ԱԱԳ համաձայնագրի նախագծին։
Նախօրեին Վլադիմիր Զելենսկին ասել էր, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Կիև այցի ժամանակ Ուկրաինան պատրաստվում է Թուրքիայի հետ ստորագրել ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը։
Էրդողանն Ուկրաինա կայցելի այսօր` փետրվարի 3-ին: