|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է` ինչու RT հեռուստաալիքն ու Sputnik գործակալությունն տեղ չեն ունեցել իր նախընտրական շտաբում. հայտնում է РИА Новости-ն:
«RT-ն ու Sputnik-ը տարածում են կեղծ տեղեկություններ, զրպարտանք, ու իմ կարծիքով` նրանք տեղ չունեին իմ նախընտրական շտաբում»,- ասել է նա:
Ավելի վաղ Մակրոնի շտաբը Sputnik-ին և RT-ին մեղադրել է այն բանում, որ դրանք կեղծ տեղեկություն են տարածել, թե ինքը օֆշորային հաշիվ ունի Բահամյան կղզիներում: Sputnik-ն այդ մեղադրանքները կեղծ էր անվանել, իսկ RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը նշել էր, որ Մակրոնի մամուլի քարտուղարը չի կարողացել ներկայացնել ռուսական ԶԼՄ-ների կողմից ֆեյքային լուրերի տարածման ոչ մի օրինակ: