|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Թուրքիայի զինված ուժերը պաշտոնապես հերքել են ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարի հայտարարությունը, թե թուրքական զորքն ավարտել է Սիրիայի Ալ Բաբ շրջանում իրականացվող ռազմական գործողությունը:
Ըստ Birgun-ի՝ Թուրքիայի ԶՈՒ-ի տարածած պաշտոնական հայտարարության մեջ նշվել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամների դեմ ուղղված` Ալ Բաբի ռազմական գործողությունները ներկա պահին շարունակվում են:
Հիշեցնենք, որ օրեր առաջ թուրքական ԶԼՄ-ներում լուրեր էին շրջանառվում, որ Թուրքիայի ԶՈՒ-ն դադարեցրել է ռազմական գործողությունները սիրիական Ալ Բաբ շրջանում: