|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանը հերքել է Իրանի և Հայաստանի միջև ռազմական պայմանագրի մասին լուրը։
Ինչպես գրում է Mehr գործակալությունը, Մեհդի Սոբհանին նման լուր տարածող աղբյուրները համարել է ոչ հավաստի լրատվամիջոցները, որոնք կեղծ տեղեկություններ հրապարակելու և Իրանի Իսլամական Հանրապետության մասին կանխակալ վերլուծություններ անելու «հարուստ փորձ» ունեն։
Սոբահանին նշել է, որ նման լուրերի հրապարակման նպատակն է ազդել Իրանի և տարածաշրջանի երկրների միջև բարեկամական հարաբերությունների զարգացման վրա:
Դեսպանն ընդգծել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունն աջակցում է կովկասյան տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը, ինչպես նաև տնտեսական զարգացմանը։