|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակի գրասեղանի դարակներից մեկում ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման ավանդույթի համաձայան նամակ է թողել ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփին: Kp.ru-ն գրում է, որ այս մասին Թրամփը հաղորդել է երդմնակալության արարողության ժամանակ:
«Ես մտա Օվալաձև սենյակ և գտա նախագահ Օբամայի թողած այս հրաշալի նամակը: Նրա կողմից հրաշալի քայլ էր այս նամակը գրելը»,-ասել է Թրամփը՝ ցույց տալով լրագրողներին նամակի ծրարը, սակայն նա նամակի բովանդակությունը չի բացահայտել:
Սպիտակ տանը Օվալաձև սենյակում հեռացող նախագահի նամակ թողնելը հին ավանդույթ է, սակայն թե այնտեղ ինչի մասին է ասվում, սովորաբար լայն հանրության համար գաղտնի է մնում: