կարևոր
568 դիտում, 1 ժամ առաջ - 2026-02-06 21:58
Աշխարհ

ԵՄ-ն բացահայտել է ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների փաթեթի բովանդակությունը

ԵՄ-ն բացահայտել է ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների փաթեթի բովանդակությունը

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ներկայացրել է Ռուսաստանի դեմ ԵՄ 20-րդ պատժամիջոցների փաթեթի մանրամասները։ Փաստաթղթում շեշտը դրվում է ռուսական նավթի մատակարարման հետ կապված ծովային ծառայությունների լիակատար արգելքի, ինչպես նաև Ռուսաստան ավելի քան 360 միլիոն եվրո արժողությամբ ապրանքների և ծառայությունների արտահանման սահմանափակումների խստացման վրա, ներառյալ՝ անվադողերը, տրակտորները և կիբեռծառայությունները։

Սահմանափակումների կենթարկվի ևս 43 նավ. դրանց ընդհանուր թիվը կհասնի 640-ի։ ԵՄ-ն նախատեսում է սահմանափակել տանկերների գնումը «ստվերային նավատորմի» համար և արգելել դրանց սպասարկումը, ինչպես նաև սառցահատների և հեղուկացված բնական գազի տանկերների սպասարկումը՝ հեղուկացված բնական գազի ներմուծման գործող արգելքից բացի։

Բացի դրանից, պատժամիջոցները կազդեն կրիպտոարժույթների հետ կապված 20 ռուսական տարածաշրջանային բանկերի, ընկերությունների և հարթակների, ինչպես նաև պատժամիջոցների ենթարկված ապրանքների անօրինական առևտրով զբաղվող մի շարք օտարերկրյա բանկերի վրա։