|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Պետական եկամուտների կոմիտեի նախաբացթողումային հսկողության ու մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչությունները համատեղ 2016 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին բացահայտել են մաքսային կանոնների խախտման 46 դեպք:
Բացահայտումների վիճակագրությունը փաստում է, որ նախորդ տարվա վերջին եռամսյակում ևս գերակշռել են տարբեր տեսակի թմրանյութերի և հոգեմետ դեղերի ապօրինի տեղափոխման փորձերը. արձանագրված 11 այդպիսի դեպքով քաղաքացիները մաքսային հսկողությունը շրջանցելու նպատակով կիրառել են տարբեր հնարքներ` հիմնականում նախապատվությունը տալով փոստային առաքանիների ուղուն:
Կանխվել է նաև օրինախախտ ճանապարհով Վրաստանից Հայաստան դեղորայքի ներկրման մի քանի փորձ, բացի այդ, այս ամիսներին փորձ է արվել մաքսային կանոնների խախտմամբ երկիր տեղափոխել տարբեր մոդելի 267 բջջային հեռախոս, ինչպես նաև սննդամթերք, զարդեր, բժշկական սարքավորումներ և այլն: Արձանագրվել են նաև ապրանքների թերհայատարարագրման, մաքսային ապահովման միջոցի վնասման և մաքսային կանոնների խախտման այլ փորձեր:
ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին