|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
«Տելեգրամ» ալիքների միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության հարցով Քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում լուրջ աշխատանքներ են իրականացվել, մոտ ժամանակներս այդ մասին հրապարակային կհայտարարվի, ԱԺ-ում ասաց Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը։
«Ունենք կատարած լուրջ աշխատանքներ: Մոտ ժամանակներս դրա մասին կլսեք: Այդ գործընթացի մեջ ներգրավված է մոտ 250 անձ»,- նշեց նա։
2021 թվականին Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում բացվել էր Համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժին:
Նախարարի գնահատմամբ՝ կան բավականին դրական արդյունքներ։