|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հարավամերիկյան վամպիր չղջիկները, որոնք սովորաբար սնվում են թռչունների արյամբ, սկսել են նպատակաուղղված հարձակումներ գործել մարդկանց վրա, թեև կենդանաբանները նախկինում համարում էին, որ դրան ընդունակ չեն. հայտնում է РИА Новости-ն` մեջբերելով Acta Chiropterologica ամսագրի հոդվածը:
«Վամպիրները հավանորեն հարմարվում են կենսամիջավայրի փոփոխություններին և շահագործում սննդի նոր ռեսուրսներ: Մենք բնակիչների շրջանում հարցում ենք անցկացնում և փորձում պարզել` ինչ հաճախությամբ են նրանց կծում վամպիրները, և որտեղ է դա սովորաբար տեղի ունենում»,- ասել է բրազիլացի գիտնական Էնրիկո Բեռնարը: