|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Բրազիլական Էսպիրիտու-Սանտու նահանգում վեց օրվա ընթացքում, մինչ ոստիկանները գործադուլ են իրականացրել, ավելի քան 100 մարդ է զոհվել բռնության հետևանքով, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հինգշաբթի կարգը վերականգնելու համար իշխանությունները նահանգ 1.200 ուժային՝ դեսանտային զորքերի կազմում և զրահապատ մեքենաներով դաշնային ոստիկաններ են մտցրել:
Բռնության առավել նշանակալի բռնկումները, այդ թվում խանութների կողոպուտները, տեղի են ունեցել նահանգի մայրաքաղաք Վիտորիա քաղաքում:
Գործադուլի դուրս եկած ոստիկանները պահանջում են աշխատավարձի բարձրացում:
Քննարկվում է նաև Ռիո դե Ժանեյրո նահանգում գործադուլի հնարավորությունը, որտեղ երեք շաբաթից սկսվելու է ամբողջ աշխարհից հազարավոր զբոսաշրջիկներ գրավող հայտնի դիմակահանդեսը: