|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն անդրադարձավ զինծառայողների աշխատավարձի բարձրացման վերաբերյալ հարցին: Նախարարի խոսքով` 2017-ի պետական բյուջեն արդեն հաստատված է, և դրանում նախատեսված չէ զինծառայողների աշխատավարձերի բարձրացում:
Միաժամանակ, Վիգեն Սարգսյանը նշեց, որ պետք է այնպես անեն, որ սպայական բարձր կոչում ունեցողները ստանան ավելի բարձր աշխատավարձ: Նախարարի համոզմամբ` սպայի մասնագիտությունը պետք է շատ գրավիչ լինի, պատասխանատու, կարևոր, վտանգավոր և շնորհակալ:
«Սպան կառավարման մեծ փորձով, խելացի մարդ է, և պետք է նրա ինտեգրումը հասարակությանը սահուն անել: Չնայած, որ այսօր նման ծրագիր չկա: Երիտասարդ սպաներն այսօր բավականին մրցունակ աշխատավարձ են ստանում, իսկ թոշակի անցնելիս դեռ տարիքը թույլ է տալիս, որ աշխատեն նաև այլ ոլորտներում։ Մենք պետք է օգնենք նրանց ինտեգրվել քաղաքացիական կյանքին», - ասաց պաշտպանության նախարարը։