|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Շինթույլտվությունների նկատելի աճ կա: 2020 թ. տեղական տուրքերի բարձրացում՝ շինարարական վճարների մասով, նախատեսված է, սակայն բյուջեն Երևանի քաղաքապետարանի ավագանու քննարկումների փուլում է, դեռևս հաստատված չէ, այն ավագանու հաստատմանը կներկայացվի դեկտեմբերին. Yerkir.am-ի հետ երկրորդ անգամ զրույցում պարզաբանեց Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը՝ անդրադառնալով «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանի այն մատնանշմանը, որ հաջորդ տարվա համար Երևանում տուրքերն ավելացել են:
Հիշեցնենք, որ այսօր Yerkir.am-ն անդրադարձել էր տեղական տուրքերի բարձրացմանը և արդեն հրապարակել Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանի անդրադարձը տեղական տուրքերի բարձրացման հարցի և Անի Խաչատրյանի հայտարարության շուրջ: